«Եվրամիությունը մշակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 17-րդ փաթեթը և նոր սահմանափակումների ներդրումը համակարգում է ամերիկյան իշխանությունների հետ»,- Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Իր հերթին հանրապետական սենատոր Գրեհեմը հայտարարել է, որ ԱՄՆ-ի խորհրդարանի վերին պալատը կաջակցի «ջախջախիչ» պատժամիջոցների ներդրմանը, եթե Մոսկվան հրաժարվի դադարեցնել ՈՒկրաինայի դեմ պատերազմը։                
 

Ինչու՞ պիտի Ալիևը «խաղաղության» պայմանագիր ստորագրի

Ինչու՞ պիտի Ալիևը «խաղաղության» պայմանագիր ստորագրի
15.03.2025 | 16:38

Մենք միայն վերլուծում ու ձգտում ենք կանխատեսել, թե ինչ կտա մեզ այդքան բաղձալի խաղաղության պայմանագիրը։ Առավել սթափ դատողները գիտակցում են, որ դրանում ամրագրված կետերն այն հիմքերն են, որոնք, ի վերջո, հանգեցնելու են Հայաստանի, որպես պետության, լուծարմանը։ Այս մասին շատ է խոսվում ու դեռ կխոսվի։

Եթե Անկախության հռչակագիրը ՀՀ-ի հիմնադիր փաստաթուղթն էր, ապա այս նոր փաստաթուղթը, որով մերժվում է Հռչակագիրը, հանդիսանալու է կործանման փաստաթուղթը։ Այնուամենայնիվ, նրա վրա գրված է «Խաղաղության պայմանագիր»։ Այդ բաղձալի խորագիրն ու Ալիևի նույնքան բաղձալի ստորագրությունն է, որ տենչում է ՔՊ-ն։ Այն ընդամենը մի բուռ մարդկանց համար է ստորացման ու նվաստացման բանադրանք, ՔՊ-ի համար փրկության դուռ է, որի առաջացրած խանդավառությունը գուցե սկզբնական շրջանում այնպիսի բավարար ծավալներ ունենա, որ ՔՊ-ն նույնիսկ որոշի գնալ ԱԺ արտահերթ ընտրությունների, ու մինչ մեր հանրությունը սկսի գլխի ընկնել, թե իրականում ինչ է ստորագրվել «խաղաղության» խորագրի տակ, ՔՊ-ն նորից վերարտադրված կլինի ու դրանից հետո անգամ ձևական հաշիվ էլ չի տա, թե ինչու կործանվեց երկիրը։ Կարևորը՝ մինչ վերջնական կործանումը իշխանության ղեկին լինի։

Հիմա։ Ինչո՞ւ պիտի Ալիևը ստորագրի այդ պայմանագիրը։ Միանգամից ասեմ, որ Ալիևի համար այդ ստորագրությունը կդառնա նրա իշխանության վերջը։ Այո, հենց վերջը։ Որքան էլ նա գիշերուզօր բացատրի իր հանրությանը, որ դա, ըստ էության, Հայաստանի վերջնական կապիտուլյացիայի փաստաթուղթն է, միևնույն է, կրկնում եմ, դրա խորագիրը ,, «խաղաղությունն» է, իսկ ադրբեջանական հանրությունն իր գիտակցական մակարդակով հաստատ ավելին չէ մերինից։ Այդ ստորագրությամբ ադրբեջանցին իրեն չարաչար խաբված ու դավաճանված է զգալու, հենց միայն այն պատճառով, որ մանկապարտեզից սկսած նրան հետևողականորեն ներշնչել են, թե հայը չարիքի արմատ է, ու քանի դեռ կա հայը, ո՛չ իրենք, ու ո՛չ էլ աշխարհը խաղաղ ու ապահով չեն ապրելու։ Ալիևը, որի միակ նպատակը իր իշխանությունը պահելն է, սա շատ լավ գիտի։ Լավ գիտի, որ իր ժողովուրդն իրեն ատում է և իրենից ավելի միայն մի բան է ատում, ու այդ բանը հայն է, հայությունը։ Այդ գիտակցումով էլ նա գնաց դարի չլսված արկածախնդրությանը, միլիարդներ ծախսեց, որպեսզի գնի աշխարհի լուռ համաձայնությունը, հայանուն չորքոտանիներ վարձի, Հայաստանում իշխանություն փոխի, Արցախում պատերազմ բեմադրի ու այն իր ընտրողին մատուցի որպես հաղթանակ։ Այդ բեմադրությունը, անշուշտ, երկարաձգեց նրա իշխանությունը, բայց հարատևություն չապահովեց։ Հարատևություն կապահովի միայն Հայաստանի լուծարումն ու բռնակցումը Ադրբեջանին։

Ուրեմն, եկեք մտածենք, թե ինչո՞ւ պիտի Ալիևը ստորագրի այդ փաստաթուղթը։

Կարո Վարդանյան

Դիտվել է՝ 2456

Մեկնաբանություններ